«Բելաջո»-ի դիմաց ավտոմեքենան ընկել է Գետառը

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ հայտնում է shamshyan.com կայքը։

Ժամը 03։00-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել երթևեկելի գոտուց, բախվել Գետառի վրա տեղադրված երկաթե ճաղավանդակներին, մոտ 40 մետր ճաղավանդակ կոտրել և կողաշրջված վիճակում հայտնվել Գետառում։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող Գեղարքունիքի մարզի բնակիչ 27-ամյա Կորյան Ապրեսյանը, Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Արամ Մանուկյանն ու Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Վահե Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Վիրավորներին մեծ դժվարությամբ են դուրս բերել մեքենայից։