Բոլոր 35 ընդդիմադիր պատգամավորներին նամակ ենք ուղարկել՝ միանալու Փաշինյանի հրաժարականի գործընթացին. Սարգսյան

Փետրվարի 20-ին, ժամը 16.30-ին Ազատության հրապարակում տեղի կունենա հանրահավաք: Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նեց «Միասին» շարժման համակարգող Արամ Գ. Սարգսյանը:

«Հաշվի առնելով, որ փետրվարի 20-ը առաջին հերթին արցախյան շարժման տարեդարձն է, և այդ օրվա խորհուրդը նաև Արցախի հետ հետ կապված խնդիրներն են, հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունը հանձնվել է այսօրվա իշխանության օրոք և իրենց մասնակցությամբ, մենք դրա հետ մեկտեղ առաջարկում ենք բոլոր քաղաքական ուժերին, որոնք մեզ հետ համամիտ են, միասին հանդես գալու պահանջով՝ վաղաժամկետ հրաժարական տա Նիկոլ Փաշինյանը և ամբողջ կառավարությունը:

Մենք դրա համար հիմնվորում ենք պատրաստել՝ 100 պատճառ, որով հանդես կգանք հնրահավաքի ժամանակ: Դրանք կլինեն գրքույկներ, որոնք կբաժանվեն ժողովրդին»,-ասաց նա:

Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ ժամը 12-ին կլինեն «Եռաբլուր» պանթեոնում:

«Մենք ուզում ենք օգնենք Նիկոլ Փաշինյանին, որ ազատվի այս պատասխնատվությունից, որ իր ուսերի բեռը չի, ինքը չի կարողանում այդ բեռը տանել: Ճիշտ կլինի, որ ինքը ժամանակից շուտ հեռանա, հասկանա, որ հետո պատասխանատվություն կրելը շատ ավելի դժվար է լինելու:

Հաշվի առնելով, թե ինչպիսի  մեխանիզմ պետք է աշխատի, մենք հրավիրել ենք հանրահավաքին մասնակցելու 35 ընդդիմադիր պատգամավորներին, անհատապես հրավեր ենք ուղարկել, սպասում ենք իրենց արձագանքին: Եթե կմասնակցեն, ապա մենք գտնում ենք, որ անվստահության այդ գործընթացը պետք է արվի ԱԺ-ում:

Եթե ժողովուրդը մեզ վստահի և այդ ճնշումը գործադրի, որ խորհրդարանն ընդունի այդ պահանջը, մենք պատրաստ կլինենք այլ քաղաքական ուժերի հետ միասին ձևավորել մի խորհուրդ, որը կքննարկի ապագա ժամանակավոր կառավարության կազմը: Որովհետև այստեղ կա խնդիր, որ վարչապետի թեկնածու, կառավարության կազմ պետք է ներկայացվի: Մենք այդպիսի մենաշնորհ չենք ուզում ունենալ»,-ասաց Սարգսյանը: