Հայաստանն ու Իրանը տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը  ստորագրել են 19 ոլորտներում տնտեսական համագործակցության վերաբերյալ  համաձայնագիր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է IRNA-ն՝ համաձայնագիրը ստորագրվել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստի փակմանը:

Հանձնաժողովի նիստի փակման արարողությունը կայացել է փետրվարի 15-ի առավոտյան Թեհրանում՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Իրանի պլանավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար Դավուդ Մանզուրի մասնակցությամբ: