ՄԹ խորհրդականների հետ Ջերմուկում էինք՝ անվտանգության իրավիճակը տեղում ներկայացնելու համար. Խանդանյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը X-ի իր էջում գրել է.

«Ջերմուկում էինք Միացյալ Թագավորության խորհրդականների հետ՝  2022 թվականին Ադրբեջանի զինված ուժերի՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումից հետո անվտանգության իրավիճակը տեղում ներկայացնելու պատվիրակությունը և հանդիպելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ»։