Քերոբյանի մամուլի խոսնակը ևս հեռանում է

ՀՀ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանի մամուլի խոսնակ Աստղիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ գործընկերներ և ընկերներ, ես թողնում եմ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի և լրատվության վարչության ղեկավարի պաշտոնը և վերադառնում իմ տարերքին՝ հեռուստալրագրությանը»։

Հիշեցնենք, որ երեկ պաշտոնից ազատվել է Վահան Քերոբյանը։