Ֆրանսիայի նախկին նախագահին 6 ամսվա ազատազրկման են դատապարտել

Փարիզի Վերաքննիչ դատարանը 6 ամսվա ազատազրկման է դատապարտել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին՝ 2012 թվականին նրա նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման գործով: Գրում է ՏԱՍՍ-ը։

Բացի դրանից, նա ևս վեց ամիս պայմանական ազատազրկման է դատապարտվել։