Իրանի ԱԳ նախարարը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդին

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլահիանը Դոհայում հանդիպել և զրուցել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ։

Ամիրաբդոլլահյանն ասել է. «Չնայած Գազայում և Հորդանանի արևմտյան ափին մարդկային և ֆինանսական ծանր կորուստներին և մեծ ավերածություններին, ազգի փայլուն հաղթանակի չափերն ու պաղեստինյան դիմադրության հոսանքները օրեցօր ավելի ակնհայտ են դառնում»:

Հանիեն բարձր է գնահատել Իրանի դիվանագիտական և քաղաքական ջանքերը Գազայի և Պաղեստինի ժողովրդի դեմ պատերազմին ու հանցագործություններին վերջ տալու ուղղությամբ՝ ընդգծելով Իրանի կառավարության աջակցությունը Պաղեստինին: