Սահմանին զենք չուղարկողը, մեր զինվորներին սահմանին չկրակելու հրաման տվողն իր աշխատակազմին է զենքեր բաժանում

Անպաշտպան սահմաններ, սահմանին սպանված հայեր, գետնին շպրտված երկրի վարկանիշ։ Ի՞նչ պիտի անի այս կետին հասցրած նիկոլը։

Իհարկե զինվի սեփական կաշին պաշտպանելու կամ վերջին պահին մազապուրծ լինելու համար։

Արդեն ոստիկանության և պպծ զորքերն ու զենքերը բավարար չեն սեփական ժողովրդին վախեցնելու համար։

Սահմանին զենք չուղարկողը, մեր զինվորներին սահմանին չկրակելու հրաման տվողն արդեն իր աշխատակազմին է զենքեր բաժանում։

Հ.Գ. Սա էլ, հաստատ, կներկայացվի, որպես զինված ուժերում անցկացված բարեփոխում։ 

ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից