Ներքին Հանդում զոհված 41-ամյա Գագիկ Մանուկյանը 3 անչափահաս երեխա ունի

Ներքին Հանդի տարածքում տեղակայված մարտական դիրքում թշնամու կողմից արձակած կրակոցների հետևանքով զոհված 41-ամյա Գագիկ Վարազդատի Մանուկյանը Կոտայքի մարզի Քասախ գյուղից էր։ Ամուսնացած էր, ունի 3 անչափահաս երեխա։

Այդ մասին գրում է oragir.news-ը։

«Գագիկը շատ լավ մարդ էր, հոգատար հայր, լավ ամուսին։ 3 երեխա ունի՝ 2 աղջիկ, 1 տղա։ Ինքը նաև 44-օրյա պատերազմին է մասնակցել․․․ 15 օր առաջ էր դիրքեր բարձրացել», – պատմել է Քասախ գյուղի բնակիչներից մեկը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։