Հարցում․ Ո՞ր կառույց է իրականացնելու Պուտինի կալանավորումն ու արտահանձնումը Եվրոպային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան հնարավոր այցից առաջ Ռուսաստանին անհրաժեշտ են որոշակի հավաստիացումներ հայ գործընկերներից՝ կապված ՄՔԴ-ին միանալու հետ, այդ հարցը պետք է լուծվի։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

ՀԱՐԳԵԼԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ,

առաջարկում եմ մասսայական հարցում ուղարկել Նիկոլ Փաշինյանին, Արգիշտի Քյարամյանին, Վահե Ղազարյանին, Արմեն Աբազյանին, Սասուն Խաչատրյանին, Աննա Վարդապետյանին մի հարցով.

  1. Ինչ եք անելու, որ Պուտինը գա Հայաստան
  2. Եթե համաձայն այն միջազգային կազմակերպության պահանջի, որին դուք միացել եք, ձերբակալեք Լադիմիր Լադիմիրիչին, ո՞ր կառույց է իրականացնելու Պուտինի կալանավորումն ու արտահանձնումը Եվրոպային:

Առաջարկս առավել քան լուրջ է։ 

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից