Արցախի հետ կապված իրավիճակը միայն այսբերգի գագաթն է

Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները և իշխանազավթների կառավարության վերջին քայլերը, մասնավորապես՝ ԱԳՆ կայքից ԼՂՀ հիմնախնդրի մասին հղումների հեռացումը, դարձավ Նիկոլ Փաշինյանի և իր թիմի ձախողված քաղաքականության ակնհայտ արտացոլումը և պարտությունը։ Ազգային անվտանգության և տարածքային ամբողջականության կարևորագույն խնդիրների անտեսման այս տագնապալի միտումը լուրջ անհանգստություն և տարակուսանք է առաջացնում։ Իշխանազավթները բան չեն լսում, բան չեն տեսնում և իհարկե բան չեն խոսում, սա է իրենց կյանքի կռեդոն։

Կապիտուլյանտի կառավարության գործողությունները կարող ենք բնութագրել միայն որպես դիլետանտական, ակնհայտ անհեռատեսությամբ և տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի ռազմավարական ընկալման բացակայությամբ։ Պատմական հողերի պաշտպանությունից հրաժարվելու փորձերը և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներն անտեսելը հուշում են իրականության և հասարակության հետ կապի իսպառ բացակայութան մասին։ Նման Չգործողությունները հիմք են հանդիսանում հետագայում այլ նմանատիպ խնդիրների բախվելու համար։

Արցախի հետ կապված իրավիճակը միայն այսբերգի գագաթն է։ Հասարակությունը այլևս այդ գործողություններում չի տեսնում սխալներ, հասարակությունը տեսնում է դավաճանություն ազգային շահերի և պատմական ժառանգության նկատմամբ։

Զգուշավորությունը և վախվորած դիրքերը չեն կարող արդարացնել երկրի և նրա ժողովրդի ապագան վտանգող քաղաքականությունը: Մենք չպետք է թույլ տանք, որ ժամանակը ցույց տա նման քաղաքականության հետեւանքները, մենք պետք է կանխենք դա, բայց արդեն ակնհայտ է, որ Հայաստանը գտնվում է վճռական ու մտածված գործողություններ պահանջող կրիտիկական փոփոխությունների շեմին։ 

Միքայել Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից