Իսպանական թերթերից մեկը բացահայտել է, որ Մադրիդից Թել Ավիվ ռազմական տեխնիկայի և զենքի առաքումը շարունակվում է
Իսպանիայի կողմից դեպի օկուպացված տարածքներ զենքի առաքումը և իսրայելական ընկերությունների հետ պայմանագրեր կնքելն իրականացվում է այն պայմաններում, երբ Իսպանիայում մի քանի ոչ կառավարական կազմակերպություններ պահանջում են Թել Ավիվի ամբողջական բոյկոտումը՝ թե արտահանում և թե ներկրում։ Այս մասին տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Իսպանական «elDiario.es» էլեկտրոնային թերթը երկուշաբթի օրը գրել է. «Իսպանիայից դեպի օկուպացված տարածքներ են արտահանվել մոտ 987 հազար եվրոյի մարտական փամփուշտներ»։
Այս բացահայտման համաձայն՝ Իսպանիան դեռևս մեծ քանակությամբ ռումբեր, նռնակներ, ականներ, հրթիռներ, փամփուշտներ և այլ զինամթերք ու արկեր է արտահանել օկուպացված տարածքներ՝ Գազայի պատերազմի ժամանակ օգտագործելու համար։