Այո, իշխանությունը գնում է դեպի խաղաղություն. ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ-ական պատգամավոր, սյունեցի Կարեն Համբարձումյանը ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց, որ իշխանությունը շարունակելու է գնալ խաղաղության ճանապարհով։

Նա կոչ արեց սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հետևել միայն Պաշտպանության նախարարության հաղորդագրություններին։

«Որպեսզի չխաթարենք, խոչընդոտներ չստեղծենք ոչ մեկի համար»,- ասաց նա։ Նա նաև վստահեցրեց, թե իշխանությունը շարունակելու է գնալ խաղաղության ճանապարհով։

«Այս պայմաններո՞ւմ»,- զարմացավ լրագրողը, ինչին ի պատասխան քպ-ական պատգամավորն արձագանքեց. «Ո՞ր պայմաներում։ Պետք է հասկանանք՝ որտեղ ինչ խնդիր է եղել»։

Նա լրագրողներին ասաց, որ առանց տեսախցիկների կներկայացնի՝ ինչ է կատարվել Սյունիքում։