Հայկական պետությունը լիարժեք ապամոնտաժվում է, հաջորդ քայլով կլինի ինքնության փոփոխությունը
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է.
«Հայկական պետությունը լիարժեք ապամոնտաժվում է: Հաջորդ քայլով կլինի ինքնության փոփոխությունը: Օրինակ, պետական մարմինները կդադարեն ծննդյան վկայական տալ Արարատ, Անի կամ Մոնթե անունով երեխաներին: Կամ կարգելվեն հայկակակ ազգային երգ ու պարի խմբերի գործունեությունը: Էլ պետական խորհրդանիշների մասին չեմ հիշեցնում. դրանք արդեն փոփոխման փուլում են:
Այս ամենի արդյունքում և եղած հայկականի փոխարեն Հայաստանը դրսից կառավարողների խմբավորումը ստեղծելու է հարկ վճարողների անդեմ միավորում, որն աստիճակաբար կենտրոնանալու է մեկ փոքր տարածքում (օրինակ` Կոտայքի մարզում)։
Մնացածը` կանցնի Թուրքիային կամ Ադրբեջանին։
Կասկածո՞ւմ եք ասածներիս: 2020-ի գարնանն ու ամռանն էլ էիք կասկածում, որ պատերազմ է լինելու ու Արցախը հանձնելու են:
2021-ին կասկածում էիք, որ թուրքերը կմտնեն Սյունիք ու Ջերմուկ: Դե իսկ էս բոլոր տարիներին կասկածում էիք, որ իրավիճակը կհասնի սրան»: