Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է «սադրանք» հրահրելու մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է Կապան-Զանգելան հատվածում իրենց սահմանապահ զինվորին վիրավորելու մեջ՝ այն որակելով որպես «սադրանք»։

Այդ երկրի ԱԳՆ-ից նշում են, թե իբր այս քայլը «լուրջ հարված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին». «Այն փաստը, որ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ-ում ԵՄ առաքելության կողմից վերահսկվող տարածքում, լուրջ մտահոգություն է առաջացնում այս առաքելության նպատակների և խնդիրների վերաբերյալ։

Այս սադրանքի պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն ավելի ուշ հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ ՌՈ-ն հետաքննում է Բաքվի հայտարարությունը։