ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է ընդունելություն՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ

Փետրվարի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել է ընդունելություն՝ ՀՀ զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ: Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

«Միջոցառմանը մասնակցեցին ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի (պաշտպանության քարտուղարի գրասենյակ, Պաշտպանական հետախուզական գործակալություն, Ցամաքային զորքեր, ռազմածովային ուժեր, ռազմաօդային ուժեր, ծովային հետևակ, Պաշտպանական անվտանգային համագործակցության գործակալություն, Ազգային գվարդիայի բյուրո, միացյալ շտաբ), պետդեպարտամենտի, ռազմադիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Միջոցառմանը մասնակցելու նպատակով Վաշինգտոն էր ժամանել նաև Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը:

ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերից հետո, ըստ հերթականության, ելույթներ ունեցան ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդ, գնդապետ Ա.Մկրտչյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լ. Մակունցը, ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լոռա Քուփերը»,- ասված է հաղորդագրության մեջ: