Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա «Եվրատեսիլ-2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչում

Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա «Եվրատեսիլ-2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 9-ին։

Վիճակահանությունը կայացել է Շվեդիայի Մալմյո քաղաքում, որտեղ կանցկացվի նաև մրցույթը:

Հայաստանի ներկայացուցչի հետ երկրորդ կիսաեզրափակիչում հանդես կգան Վրաստանի, Հունաստանի, Էստոնիայի, Դանիայի, Չեխիայի, Բելգիայի, Ավստրիայի, Ալբանիայի, Շվեյցարիայի, Սան Մարինոյի, Նիդեռլանդների, Նորվեգիայի, Մալթայի, Լատվիայի, Իսրայելի ներկայացուցիչները:

Նշենք, որ մրցույթը կանցկացվի մայիսի 7-11-ը, բայց դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Հայաստանը։