Մենք հույս ունենք ավելի ամրապնդել ռազմավարական գործընկերությունը․ Փաշինյանը շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր էջում շնորհավորել է Իրակլի Կոբախիձեին՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

«Մենք հույս ունենք ավելի ամրապնդել ռազմավարական գործընկերությունը՝ հիմնված մեր ժողովուրդների դարավոր բարեկամության, ընդհանուր արժեքների և ժողովրդավարական իդեալների վրա»,-վրացերենով գրել է ՀՀ վարչապետը։