Գերմանիան այնքան մեծ չէ, որ միայնակ օգնի Ուկրաինային․ Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Միացյալ Նահանգներ մեկնելու նախօրեին հայտարարել է, որ իր երկիրը «բավականաչափ մեծ չէ» Կիևին միայնակ ռազմական օգնություն տրամադրելու համար: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ,  այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։

«Եթե Գերմանիան մնա Ուկրաինային ռազմական օգնության միակ աղբյուրը, դա իրական վտանգ կներկայացնի»,-ասել է Շոլցը: