Բլինկենը նախազգուշական նամակ է հղել Ղրղզստանին

Հունվարի վերջին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը պաշտոնական նամակ գրեց Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովին՝ Բիշքեկին նախազգուշացնելով Ղրղզստանի ժողովրդավարության համար օտարերկրյա գործակալների օրենքների վտանգի մասին: Այս մասին տեղեկացնում է Akipress։

«Ես գրում եմ՝ հայտնելու իմ մտահոգությունը Ղրղզստանի խորհրդարանի արտաքին ներկայացուցիչների մասին օրինագծի վերաբերյալ, որն ընդունվելու դեպքում ծանր քաղաքացիական և քրեական պատիժներ կսահմանի ոչ կառավարական կազմակերպությունների նկատմամբ,- գրել է Պետքարտուղարության ղեկավարը։-Վաշինգտոնը գիտի նման օրենքների հետևանքների մասին այլ երկրների փորձից և անհանգստացած է Բիշքեկին միջազգային աջակցության նվազմամբ, եթե համապատասխան իրավական նորմեր ընդունվեն»,- հավելել է նա։

2023 թվականի սկզբին Ղրղզստանի խորհրդարանը փոփոխություններ է նախաձեռնել «Ոչ առևտրային կազմակերպությունների (ՈԿԿ) մասին» օրենքում։ Պատգամավոր Նադիրա Նարմատովան առաջարկել է ընդլայնել օրենսդրությունը «օտարերկրյա ներկայացուցիչ» տերմինով և սկսել օտարերկրյա ֆինանսավորում ստացող ՀԿ-ների գրանցամատյան վարել։