Պուտինը շնորհավորել է Ալիևին վերընտրվելու կապակցությամբ

Փետրվարի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և շնորհավորել նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին տեղեկություն է տարածել Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։