Բելառուսը Հայաստանի ՆԳՆ-ին գերմանական հինգ հովվաշուն է նվիրել

Կառավարության այսօրվա նիտում որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին որոշում կայացվեց: Նախագծով առաջարկվում է ընդունել Բելառուսի ՆԳՆ-ի կողմից նվիրատվության կարգով Հայաստանին հանձնված ծառայողական շներին։

Նշվում է, որ Հայաստանի ՆԳՆ  ոստիկանության և Բելառուսի ՆԳՆ միջև երկկողմ համագործակցության շրջանակներում Բելառուսի ներքին գործերի նախարարության պատվիրակության այցի ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ծառայողական շների նվիրատվության մասին:

Նախագծի ընդունման արդյունքում կբարելավվի Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայության վարչության շնավարժության բաժնի գործունեությունը, հնարավորություն կընձեռի համալրել ավելի երիտասարդ և որակական հատկանիշներով օժտված շներով:

Խոսքը 5 գերմանական հովվաշների մասին է, որոնց անուններն են՝ «Արչի», «Նիկո», «Կերի», «Բլեիզ» և «Արմա»: