Ադրբեջանում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Ադրբեջանում 08:00-ին բացվել են ընտրատեղամասերը արտահերթ նախագահական ընտրությունների համար։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Քվեարկության պաշտոնական մեկնարկը տվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը՝ երկրի բոլոր հեռուստաալիքներով հայտարարելով ընտրությունների մեկնարկի մասին։

Ըստ ԿԸՀ-ի՝ հանրապետության ողջ տարածքում գործում է 6537 ընտրատեղամաս, որից 26-ը՝ Ղարաբաղում։

Ադրբեջանի նախագահի թեկնածուները 7-ն են, որոնցից 6-ը ապահովում են Իլհամ Ալիևի վերընտրվելու ձևական՝ «ժողովրդավարական» ֆոնը։