Բայդենը հանգուցյալ Միտերանի հետ է «զրուցել», բայց արձագանքել է Մեդվեդևը
ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հեգնանքով է արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքերին այն մասին, թե ինքը վերջերս զրուցել է դեռ 1996 թվականին կյանքից հեռացած Ֆրանսուա Միտերանի հետ, ով Ֆրանսիայի նախագահն է եղել։
«Աշխարհը վտանգի տակ է»,- Բայդենի ասածին արձագանքել է Մեդվեդևը՝ Տելեգրամում։
«Բայդենը չարագուշակ ուղերձ է ստացել հանդերձյալ աշխարհից։ Միջուկային հրթիռների կոդերի գլխավոր տիրակալը, պարզվում է, ուղիղ շփում ունի Ֆրանսիայի հանգուցյալ նախագահ Միտերանի հետ, ով, ի դեպ, նույնպես «միջուկային ճամպրուկ» ուներ։ Այդ զրույցի մասին անձամբ ԱՄՆ նախագահն էլ հայտնել է։ Աշխարհն, իրոք, վտանգի տակ է»,- հեգնանքով գրել է Մեդվեդևը։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահը ասել էր, թե ոչ այնքան վաղուց «հանդիպել ու զրուցել է Միտերանի հետ», ով «Գերմանիայից» է»։ Ամերիկյան մամուլն այս առնչությամբ գրել էր, որ Բայդենը հերթական անգամ շփոթել է քաղաքական գործիչներին ու երկրները․ այս անգամ Ֆրանսիայի հանգուցյալ նախագահ Ֆրանսուա Միտերանին նա շփոթել է գործող նախագահ Էմանուել Մակրոնի հետ։