Ավագանու «ՔՊ» խմբակցությունը խոչընդոտել է Թամազյանն ընդդեմ Ալավերդիի ավագանու գործի լուսաբանմանը
Ալավերդիում իրականացված իշխանազավթման դատական գործի ժամանակ դատավորը արգելել է լրագրողներին պատշաճ լուսաբանումը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ անդրադառնալով Թամազյանն ընդդեմ Ալավերդի համայնքի ավագանու գործով դատական նիստին․
«Սա անվստահություն է առաջացրել է դատարանի նկատմամբ։
Արկադի Թամազյանի պաշտպանական կողմը որոշում է կայացրել դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել՝ հաշվի առնելով նման կողմնակալ պահվածքը»,- ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ալավերդու Ավագանու «ՔՊ» խմբակցությունը անվստահություն էր հայտնել համայնքի գործող ղեկավար Թամազյանին՝ նախաձեռնելով իշխանության ներկայացուցիչ Դավիթ Ղումաշյանին համայնքապետ ընտրելու գործընթացը:
Արկադի Թամազյանն ի պատասխան դիմել էր դատարան՝ վիճարկելու Ավագանու 14 անդամների՝ իրեն անվստահություն հայտնելու և Ղումաշյանին համայնքապետ ընտրելու գործընթացը: