ԱՄՆ դեսպանը ցավակցել է պայթյունի հետևանքով ողբերգական կորստի կապակցությամբ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցություն է հայտնել երեկ Էրեբունիում տեղի ունեցած պայթյունի ու շինության փլուզման պատճառով գրանցված ողբերգական կորստի կապակցությամբ։

«Շուտափույթ ապաքինում եմ մաղթում վնասվածքներ ստացածներին»,-նշել է դեսպանն իր խոսքում։

Հիշեցնենք, որ երեկ պայթյունի հետևանքով ամբողջությամբ և մասնակի փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի 3 տներ, ևս մի քանի տներ վնասվել են։ Փլատակներից դուրս են բերվել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչ, 1938թ. ծնված Ռոզա Նազարյանը, Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տան բնակիչ, 1994թ. ծնված Հրանտ Սարգսյանը։ Փլատակների տակից դուրս են բերվել նաև Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչներ, 1987թ. ծնված Հայկ Սողոմոնյանի և 1970թ. ծնված Գայանե Եղոյանի դիերը: