Հայաստանից Սև ծով ճանապարհը 2 օրով ավելի արագ է, քան Ադրբեջանով. Հայաստանում Իրանի դեսպան

Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասուլիս է տվել, որտեղ անդրադարձել է Իրանի ներդրումային ծրագրերին, Ագարակ-Քաջարան ճանապարհին և Հայաստանի լոգիստիկ պոտենցիալին․

«Ներկա պայմաններում Հայաստանից Սև ծով 2 օր շուտ ենք հասնում, ան Ադրբեջանով։

Որպեսզի այդ երթուղին գրավիչ լինի, պետք է դյուրացնենք օրենքները, ճանապարհներ կառուցենք և նվազեցնենք տուրքերը։

Առաջիկա ամիսներին երկու երկրների պատվիրակությունները այդ ուղղություններով անհրաժեշտ քայլեր կձեռնարկեն», – նշել է դեսպանը։