ՔՊ-ն երաշխավորություն կներկայացնի, որ ազատ արձակվեն Ալեն Սիմոնյանի հարսը և «Սիներջիի» տնօրենը

Մեր պետության համար ավանդ ունեցող, կարևոր գործով զբաղվող, գիրք հրատարակելու համար ժամանակ տրամադրող մարդը, կարծում եմ՝ ծափահարությունների արժանի է: Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը օրերս «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի բացման ժամանակ կոչ արեց դահլիճին ծափահարել կալանավորված «Սիներջի» ընկերության տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին:

«Երբ գիրքն իր մասին գրվում է, մեծ աշխատանք է կատարվում նաև իր կողմից: Հոգեբանական առումով, իհարկե, կարող եք նաև որպես աջակցություն ընկալել»,-ասաց նա:

Հարցին, արդյոք հնարավոր է, որ խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ ինքը և իր գործընկերները միջնորդություն ներկայացնեն դատարան, Արշակյանը պատասխանեց. «Այն կանայք, որոնք մանկահասակ բալիկներ ունեն և Աշոտ Հովհաննիսյանի մասով, այո, կա նման որոշում, խոսքը խմբակցության որոշման մասին է»: