«Անկախ դիտորդը» «ՔՊ» դրամահավաքի դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն

«Ինֆոքոմ»-ի հրապարակած հետաքննական հոդվածի հիման վրա «Անկախ դիտորդը» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն։

Հիշեցնենք, «Ինֆոքոմ»-ի լրագրողները  հետաքննել են 2023 թվականի Երևան քաղաքի ավագանու ընտրություններին ընդառաջ կազմակերպված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության  «դրամահավաքը», պարզել, որ ընտրությունների ընթացքում ՔՊ-ի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորվել է անհայտ աղբյուրներից՝ կասկածելի գործարքների միջոցով։ Դրամահավաքի որոշ մասնակիցներ անգամ տեղյակ չեն եղել, որ մասնակցել են դրամահավաքին և իրենց անունից միլիոնավոր դրամներ են փոխանցվել ՔՊ-ին։