Շուտով պարզ կլինի՝ ինչ «անակնկալ» են պատրաստել․ Լևոն Քոչարյանին կանչել են Քննչական կոմիտե

«Հայաստան» խմբացկության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտնում է, որ կանչվել է Քննչական կոմիտե․

«Ինձ և Ասատուրով Սերգեյին կանչել են քննչական կոմիտե, սեպտեմբերի 22-ից իմ դեմ սկսված քաղաքական հետապնդման գործով:

Որոշ ժամանակ անց պարզ կլինի, թե ինչ «անակնկալ» են պատրաստել»:

Ավելի ուշ Լևոն Քոչարյանը հայտնել է, որ Սերգեյ Ասատուրովին մեղադրանք են առաջադրել, և որ իրենք դեռ քննչականում են։