Արցախից բռնի տեղահանված և Երևանում ապաստանած ընտանիքներում նախորդ շաբաթ ծնվել է 29 երեխա

Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 1902 երեխա՝ 962 տղա և 840 աղջիկ, բնակչության աճը կազմում է 1 %: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց  Առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը։

Նա հայտնեց, որ նախորդ շաբաթ արձանագրվել է ընտանիքում 8-րդ երեխայի ծննդյան 3 դեպք, 7-րդ-ի և 6-րդ -ի՝ երկուական դեպքեր։

«Արցախից բռնի տեղահանվածների շրջանում Երևան քաղաքում նախորդ շաբաթ ծնվել է 29 երեխա՝ 14 տղա և 15 աղջիկ»,- հայտնեց Դավիթ Կարապետյանը։

Վարչության պետի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ նախորդ շաբաթ Արցախից տեղահանված երկու բժիշկ աշխատանքի է անցել Երևանի բուժհաստատություններում։