Փաշինյանի մոտեցումը ԵԱՏՄ-ին համապատասխանում է Ռուսաստանի շահերին. Միշուստին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկած ԵԱՏՄ ինտեգրման հետագա զարգացման առաջնահերթությունները մեծապես համապատասխանում են ռուսական մոտեցումներին, Մոսկվան պատրաստ է աջակցել դրանց իրականացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

«Հունվարից Միության մարմիններում նախագահության գործառույթներն անցել են Հայաստանին։ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, ցանկանում եմ հաջողություն մաղթել իմ հայ գործընկերներին։ Մենք ուշադիր ուսումնասիրել ենք ինտեգրման հետագա զարգացման համար ձեր առաջարկած առաջնահերթությունները: Դրանք հետևողական են և մեծ մասամբ համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ։ Մենք, իհարկե, պատրաստ ենք ամենայն հնարավոր աջակցություն ցուցաբերել դրանց իրականացման համար»,- ասել է Միշուստինը։