Վահան Քերոբյանը սկանդալը համարում է մտացածին և չի պատրաստվում հրաժարական տալ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարական չի տալու: Այս մասին նա հայտարարեց այսօր՝ փետրվարի 2-ին, «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում:

Հարցին՝ հրաժարական տալո՞ւ եք, նա կարճ պատասխանեց. «Ոչ»:

«Այսօր մենք հավաքվել ենք անհամեմատ ավելի կարևոր միջոցառման համար, քան այն մտացածին սկանդալը, որի մասին խոսում են»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունում երկու օր առաջ 7 անձ է ձերբակալվել, այդ թվում էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը: Ձերբակալվել է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը և մի խումբ աշխատակիցներ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Հովհաննիսյանը և Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը կալանավորվել են, իսկ փոխնախարար Անի Իսպիրյանը նկատմամբ կիրառվել է տնային կալանք: