Ոստիկանությունում ստացված տեղեկությունը հավաստի էր․ Range Rover-ում հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց

Հունվարի 30-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներ իրացնելով, ոստիկանության Մալաթիայի բաժին եմ տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Մ. Բ.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը ձերբակալվել է Լենինգրադյան փողոցում և եղել է Range Rover մակնիշի ավտոմեքենայում։

Պարզվել է, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներ հավաստի են եղել։ Range Rover մակնիշի ավտոմեքենայի սրահի պահոցում հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ՝ իր փամփուշտներով, իսկ ավտոմեքենայի բեռնախցիկում՝ տարբեր տեսակի ինքնաձիգներ և ռազմամթերք։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։