Հայաստանն ու ԱՄԷ-ն փետրվարի 1-ից պարզեցնում են զբոսաշրջիկների մուտքը

Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրություններ – 2024 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Դուբայ և ԱՄԷ-ի այլ էմիրություններ՝ առանց վիզայի ընթացակարգերի անհրաժեշտության:

Երկու երկրների միջև կնքված երկկողմ համաձայնագրի շնորհիվ զբոսաշրջիկները կարող են մինչև 90 օր (180 օրվա ընթացքում) մնալ ԱՄԷ-ում՝ առանց մուտքի վիզայի պահանջի: Այս առաջադեմ փոփոխությունը նպատակ ունի պարզեցնել ճամփորդությունների պլանավորման գործընթացը՝ խթանելով զբոսաշրջության աճը և՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ ԱՄԷ-ի տնտեսությունները:

ԱՄԷ-ի և Հայաստանի միջև զբոսաշրջային հոսքը շարունակում է զգալի աճ գրանցե։ Օրինակ՝ 2023 թվականին Հայաստանից Դուբայ այցելած զբոսաշրջիկների թիվը 2022 թվականի համեմատ աճել է 14%-ով, իսկ 2019-թվականի նախակովիդյան ժամանակահատվածի համեմատ՝ 127%-ով։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Դուբայի աճող ժողովրդականությունը:

Դուբայը գրավում է հայ զբոսաշրջիկներին իր յուրօրինակ տեսարժան վայրերով, սպասարկման անթերի չափանիշներով, տարբեր հնարավորությունների տեր անձանց համար նախատեսված հյուրանոցների բազմազան տեսականիով, մաքուր  լողափերով և հարուստ մշակութային օրացույցով: Քաղաքը պարծենում է ժամանցի մի շարք տարբերակներով՝ առևտրից և զվարճանքի պուրակներից մինչև գաստրոնոմիական և երաժշտական փառատոներ, նավարկություններ և բիզնես միջոցառումներ: Լինելով ավանդույթների և նորարարությունների յուրօրինակ համադրություն՝ Դուբայը հայտնի է իր մշակութային ժառանգությամբ և առաջարկում է գրավիչ փորձառություն բոլոր տարիքի ճանապարհորդների համար:

Ըստ էության, պարզեցված վիզային ռեժիմը ոչ միայն հասանելի է դարձնում Դուբայը և ԱՄԷ-ի մյուս էմիրությունները, այլև մեծացնում է նրանց գրավչությունը հայ զբոսաշրջիկների շրջանում՝ տրամադրելով հանգստի և ժամանցի բազմաթիվ հնարավորություններ: