«Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը երկու ամսով կալանավորվել է

«Սիներջի» ընկերության ղեկավար, հաղորդավար Լուսինե Թովմասյանի սկեսրայրը՝ Աշոտ Հովհաննիսյանը, Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ երկու ամսով կալանավորվել է։

Հիշեցնենք, որ նրան ձերբակալել են Էկոնոմիկայի նախարարությունում ընթացող քրեական գործի շրջանակներում, որով այս պահին անազատության մեջ է նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը, «Սիներջիի» նախկին աշխատակից, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի եղբոր՝ Կառլենի կինը՝ Անի Գևորգյանը։