ԱՄՆ-ն խոստովանել է, որ սառը պատերազմի տարիներին Դանիայում, Իսպանիայում ռադիոակտիվ աղտոտվածություն է առաջացրել

Սառը պատերազմի ժամանակ Միացյալ Նահանգների միջուկային զենքի հետ կապված գործունեությունը ռադիոակտիվ աղտոտվածություն է առաջացրել Դանիայում, Իսպանիայում և Մարշալյան կղզիներում: Այս գնահատականը տրված է ԱՄՆ Գլխավոր հաշվապահական գրասենյակի զեկույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Գրենլանդիայում՝ փակ միջուկային ռեակտորի պատճառով, և Իսպանիայում՝ ինքնաթիռների բախման հետևանքով, աղտոտվածությունը վերահսկվում է», – նշվում է զեկույցում։

Այնուամենայնիվ, փոփոխվող կլիմայական և տնտեսական պայմանները մտահոգություններ են առաջացնում տեղական տարածքների վրա ապագա ազդեցությունների վերաբերյալ, ասվում է զեկույցում: Մարշալյան կղզիներում, որտեղ ԱՄՆ-ը միջուկային զենք է փորձարկել, տեղական պաշտոնյաները մտահոգված են, որ ծովի մակարդակի բարձրացումը կարող է ազդել աղտոտված վայրերի վրա:

Նշվում է, որ ԱՄՆ էներգետիկայի նախարարությունը կարծում է, որ առողջության համար ռիսկը ցածր է։