Ովքե՞ր են նացիզմի սերմնացանները Հայաստանում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Իրականում» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։

Հունվարի 30-ին Երևանի Լենինգրադի երեխաների հուշակոթողի մոտ ցինիկ սադրանք-վանդալիզիմի ակտ իրականացրեց ոմն Սամվել Շիրինյանը։

Դեպքի առնչությամբ հայտարարություններ տարածեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը, ՀՀ-ում գործունեություն իրականացնող Ռոսսոտրուդնիչեստվո և Ռուսական տուն կազմակերպությունները, ՌԴ քննչական կոմիտեի նախագահը։

Ի՞նչ նպատակ էր հետապնդում իրականում վանդալիզիմի այդ ակտը։

ՀՀ քննչական կոմիտեն ի՞նչ հոդվածով քրեական գործ կհարուցի արարքը կատարած անձի նկատմամբ։

Ի՞նչ երեք անհրաժեշտ քայլեր են պետք կատարել հայոց պետությունը չկորցնելու համար…

  1. Ազգային-պետական ուժերի և գործիչների կողմից ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի հստակ ուրվագծում ՝ ՌԴ-ի հետ նոր, ավելի սերտ ռազմական և քաղաքական դաշինքի կնքման կուրսի հռչակում, ինչպես նաև Իրանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացում։
  2. Ավանդական և քրիստոնեական արժեքների պաշտպանության կուրսի հռչակում։
  3. Այս արտաքին քաղաքական կուրսի ու հոգևոր արժեքներ կրող ուժերի համախմբում՝ «զրո ամբիցիա» սկզբունքով:

 

Մանրամասները՝ տեսանյութում