«Թաքնված գոհար»․ The Guardian-ում Գեղարքունիքի Ծաղկունքը ներկայացվել է ՀՀ-ում երազանքի զբոսաշրջային ուղղություն

The Guardian-ի վերջերս լույս տեսած «2024 թվականի մենյուում» հոդվածում խմբագիր Քերոլայն Էդենը Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքը ներկայացրել է որպես իր երազանքի զբոսաշրջային ուղղություն Հայաստանում:

Էդենի՝ «մաքուր օդում սնվելու տեղեր»-ի ցուցակը գլխավորում է փոքրիկ Ծաղկունք գյուղը և համանուն ռեստորանը, որտեղ նա երազում է վերադառնալ: «Ասելը հեշտ է, հասնելը՝ ոչ, բայց եթե ձեզ հետաքրքրում են տեղական-հայկական համերը, ապա այնտեղ  հասնելը պարտադիր է»:

Նրա խոսքով՝ այս «թաքնված գոհարը» ունի հնարամիտ խոհարարներ, որոնք մոտակա սարերում ջանասիրաբար փնտրում են թարմ, տեղական մթերքներ, ինչպիսիք են սնկերը և դեղաբույսերը։ Այնտեղ կա ավանդական հացատուն՝ կավե թոնիրով՝ հայկական ավանդական լավաշ թխելու համար։

Այս վայր այցելելը հիանալի ուղևորություն է դեպի Սևանա լիճ, այն գտնվում է մայրաքաղաք Երևանից մեկ ժամ հեռավորության վրա:

Էդենը խորհուրդ է տալիս անպայման այցելել այստեղ` փորձելու լեռնային խոտաբույսերով և մածունով պատրաստված տեղական բլիթը։