Ուկրաինայի բոլոր հաջողությունները սպառնալիքի տակ կհայտնվեն առանց ԱՄՆ-ի նոր օգնության. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կարծում է, որ առանց Կոնգրեսի կողմից Կիևին հավելյալ օգնության հաստատման, Ուկրաինայի՝ Արևմուտքի աջակցությամբ ստացած բոլոր ձեռքբերումները վտանգի տակ կլինեն: Այս մասին նա հայտարարել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Ուկրաինայի հաջողությունը և Ռուսաստանի ռազմավարական պարտությունը հետագայում ապահովելու համար շատ կարևոր է, որ Կոնգրեսը հաստատի Նախագահի դիմումը լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ», – ասել է պետքարտուղարը:

«Առանց այս դիմումի մենք հզոր, սխալ ազդանշան կուղարկենք մեր բոլոր հակառակորդներին, որ մենք լուրջ չենք վերաբերվում ազատության, ժողովրդավարության պաշտպանությանը: Եվ դա Վլադիմիր Պուտինի համար կլինի հաստատում, որ նա ինչ-որ կերպ կարող է ավելի երկար գոյատևել, քան Ուկրաինան, և ավելի երկար, քան մենք: Դա տեղի չի ունենա։ Մենք պետք է այնպես անենք, որ դա տեղի չունենա»,- ասել է Բլինքենը։