Իրանի բանակն այսօր գտնվում է լիարժեք պատրաստվածության գագաթնակետին. Դերծովակալ Սայարի

Այսօր իրանական բանակը գտնվում է լիարժեք պատրաստվածության գագաթնակետին և հաստատակամորեն դիմակայում է ցանկացած սպառնալիքի, կիրակի օրը հայտարարել է ցամաքային զորքերի համակարգման գծով գլխավոր հրամանատարի տեղակալ, դերծովակալ Հաբիբոլլա  Սայարին, հաղորդում է ԻՌՆԱ-ն։

Ըստ դերծովակալի, իրանական բանակին բարդ առաքելություն է սպասվում։

«Տարածքային ամբողջականության պաշտպանությունը, երկրի անկախությունը և հասարակարգի անկախությունը երեք կարևոր խնդիրներ են բանակի համար, որը միշտ պետք է պատրաստության վիճակում լինի»,- ասել է Սայարին։

Նա ընդգծել է, որ այսօր զինված ուժերի մարտական, պաշտպանական և կանխարգելիչ կարողությունները շատ բարձր մակարդակի վրա են՝ լավ պատրաստված և որակյալ անձնակազմի, ինչպես նաև տեղական արտադրության նորացված տեխնիկայի շնորհիվ և պատրաստ են դիմակայել թշնամու ցանկացած սպառնալիքի։