ՀՀ-ն պետք է առավելագույնը 1,5-2 տարվա ընթացքում որոշի իր ատոմային էներգիայի զարգացման հետագա ձևաչափը

Հայաստանը պետք է առավելագույնը մեկուկես-երկու տարվա ընթացքում որոշի իր ատոմային էներգիայի զարգացման հետագա ձևաչափը, ՀՀ-ն վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է։ Այս մասին «Россия-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, խոսելով Հայաստանում ատոմային էներգիայի զարգացման ուղիների մասին։

«Այս տարի մենք պլանավորված երկու ֆիզիկական գործարկում ունենք արտասահմանում։ Մոտ ենք նաև Թուրքիայում ֆիզիկական գործարկմանը, և այնտեղ շահագործման հանձնելու աշխատանքները անպայման ամբողջությամբ կավարտվեն»,-ասել է Լիխաչովը: