Առաջիկա օրերին սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հերթական հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

Բաքվի պաշտոնյան ընդգծել է, որ «Ադրբեջանի և Հայաստանի միջև հետհակամարտության հետ կապված կարևոր բաղադրիչներից մեկը երկու երկրների միջև պետական սահմանի որոշման հարցն է»:

Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին սահմանին տեղի էր ունեցել երկու երկրների փոխվարչապետների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը: