Բաքվի բարբարոսական վարչախմբի միակ նպատակը Հայաստանը մինչև վերջ ծնկի բերելն է

Բաքվի բարբարոսական վարչախմբի ԱԳՆ կոչեցյալի հանդուգն և վիրավորական արձագանքը Հայաստանի կողմից հերթական զիջմանը ականապատ տարածքների գրանցամատյանների տրամադրման պատրաստակամության հարցում հերթական ցուցիչն է այն բանի, թե ինչպիսի հայատյաց և առավելապաշտ թշնամու հետ գործ ունենք։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Հերթական անգամ հօդս ցնդեց այն պատրանքը, թե հայատյաց ու ցեղասպան այդ վարչախմբի հետ հնարավոր է որևէ կառուցողական գործընթաց առաջ մղել, ինչն ի սկզբանե պարզ էր՝ հաշվի առնելով բազմաթիվ այլ նախադեպեր։

Որպես ազգ և պետություն, մենք ի վերջո պետք է հասկանանք, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի միակ նպատակը Հայաստանը մինչև վերջ ծնկի բերելն է, ուստի պատրանքների ժամանակն վաղուց այլևս սպառված է»,- գրել է իրանագետը։