Բաքուն երախտապարտ է Մոսկվային՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար

Մենք երախտապարտ ենք Ռուսաստանին Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերի համար: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին։

«Ուզում եմ հատուկ նշել, որ Ադրբեջանի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության դերը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործում, որն արդեն պատմություն է դարձել։ Իր վերջին հարցազրույցում նախագահ Իլհամ Ալիևը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական դերը ռազմական գործողությունների դադարեցման գործում»,-ասել է նա:

Բյուլբյուլօղլին նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները պետք է միտված լինեն «տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, կայունության և անվտանգության շուտափույթ հաստատմանը»: