«Վերելք»․ Ասատրյանական օրեր (տեսանյութ)

Մոտ 100 տարի առաջ հրապարակվել է մեր ժողովրդի վնասված մենթալիտետի առողջացման և իրականության վերափոխման գործողությունների ծրագիր և ահազանգ է հնչեցվել, որ առողջացումը չիրականացնելու դեպքում տեղ չենք ունենա արևի տակ:

Այդ ծրագրի հեղինակը Հայկ Ասատրյանն է (1900-1955):

Ցավոք, մեր քաղաքական դաշտն ականջալուր չեղավ մեծ մտածողի ահազանգին, ու հայտնվեցինք մի վիճակում, երբ հարցականի տակ է արևի տակ մեր տեղ ունենալը:
Փետրվարի 5-ը Հայկ Ասատրյանի ծննդյան օրն է, և մեր ժողովրդի վնասված մենթալիտետի առողջացմանն ու ազգային վերափոխմանն աջակցելու նպատակով հիմնված «Վերելք հաղորդաշարը» հունվարի 26-ից փետրվարի 5-ը հռչակում է «Ասատրյանական օրեր», որի ընթացքում կներկայացվեն Հայկ Ասատրյանի՝ մեր այս վիճակի համար խիստ արդիական, հոդվածները, վերլուծությունները, դիտարկումները և բարեփոխիչ առաջարկները:

«Վերելքն» ակնկալում է, որ Հայկ Ասատրյանի աշխատություններին ծանոթանալուց հետո Հայրենիքի ու ժողովրդի վիճակով անհանգիստ մարդկանց ակնհայտ կդառնա քաղաքական այն աշխատանքը, որն իրականացնելու պարագայում հնարավոր կլինի երկիրը հանել անդունդից:

Մանրամասները՝ տեսանյութում