Ռաիսիի հետաձգված այցը Թուրքիա կկայանա հունվարի 24-ին

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին չորեքշաբթի՝ հունվարի 24-ին, պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա, տեղեկացրել է ԻՌՆԱ-ն։

Իրանի նախագահի Անկարա այցը տեղի է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական հրավերով։

Թուրք պաշտոնակցի հետ հանդիպումից բացի՝ սպասվում է Համագործակցության խորհրդի 8-րդ նիստի անցկացում ամենաբարձր մակարդակով, Իրանի եւ Թուրքիայի նախագահների մասնակցությամբ։