ԱԳ փոխնախարարն ընդունել է նորանշանակ Նորվեգիայի դեսպանին

Հունվարի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Բերգլյոտ Հովլանդի՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Հովլանդին նշանակման առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք նոր պաշտոնում: