ՌԴ-ը կցանկանար ԱՊՀ երկրների կողմից ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի ավելի հստակ մերժում

Ռուսաստանը կցանկանար ԱՊՀ երկրների կողմից ՄԱԿ-ում հակառուսական բանաձևերի մերժման ավելի հստակ արտահայտություն տեսնել։ Այս մասին ԱՊՀ անդամ երկրների մշտական ​​լիազոր ներկայացուցիչների խորհրդում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ես կցանկանայի, որ Գլխավոր ասամբլեայում հակառուսական բանաձևերի նախագծերը դիտարկելիս, մեր գործընկերներն ավելի հստակ արտահայտեին իրենց մերժումը նման նախաձեռնությունների նկատմամբ, որոնք հետագայում հանգեցնում են հեղինակության նսեմացման և խոչընդոտներ առաջ բերում հետագա գործունեության ընթացքում։ Այս ամենը ազդում է ոչ միայն մեր երկրի զարգացումը, այլև մեր օգտակար և փոխշահավետ համագործակցությունը ԱՊՀ երկրների հետ»,- ասաց փոխնախարարը։

Պանկինը նշել է, որ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է ՄԱԿ-ում հանդես գալ ԱՊՀ այլ երկրներին վերաբերող քաղաքական դրդապատճառներով փաստաթղթերի դեմ։