Ինչ տեղի ունեցավ, երբ Կամերային երաժշտական թատրոնը միացրին Պարոնյանին․ այն այլևս գոյություն չունի․ Անահիտ Կիրակոսյան (տեսանյութ)

Կամերային երաժշտական թատրոնի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը մանրամասնում է, թե ի՞նչ է լինում, երբ երկու թատրոն միացնում են իրար…

«Շատ լավ թատրոն էր մեր թատրոնը, ունեցել է շատ լավ երիտասարդական կադրեր։ Օրերից մի օր ասացին, որ  մեր թատրոնը միանալու է  Պարոնյան թատրոնին։

Արդեն 2 տարի անցել է, Պետական կամերային երաժշտական թատրոնը գոյությունը չունի, մեր դերասանախումբը մասնատեցին, իսկ դերասաններից շատերը գնացին Համազգային թատրոն, որոշներն ընդգրկվեցին Տիկնիկային, Գոյ, Խամաճիկների թատրոններում։ Ես հայտնվեցի Պարոնյանի անվան թատրոնում։ Խաղալով մի քանի ներկայացումների մեջ և շատ դերեր չունենալով՝ նաև շատ դերասաններ  առհասարակ դուրս են մնացել թատրոններից։

Այժմ ես որևէ թատրոնում չեմ խաղում, ես անձամբ դիմում գրեցի և դուրս եկա Պարոնյանի անվան թատրոնից, ուղղակի ինձ չգտա այնտեղ։

Բայց ուզում եմ իմանաք,  թե ինչ տեղի ունեցավ, երբ Կամերային երաժշտական թատրոնն որոշեցին միացել Պարոնյանի թատրոնին։ Այն այլևս գոյություն չունի։

Հետևությունները թողնում եմ ձեզ»,- «Գոյ» թատրոնի ՖԲ էջի եթերում ասում է դերասանուհին։